Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանի շտաբի հայտարարությունը.«Արձագանքի բացակայությունը վկայում է, որ իրենց կողմից էր ուղղորդված»

Ապրիլ 24,2012 00:41

Ս.թ. ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը:

ՀՀԿ եւ Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկելով եւ սադրիչ հայտարարություններ տեղացելով Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը:

Օրինակելի  եւ քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից` տեղի ունեցած քաշքշուկի եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը, վկայում է, որ միջադեպը ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության եւ նրա թեկնածուի կողմից:

 

Վլադիմիր Կարապետյանի շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30