Մայիսի 1-ին, ժամը 16. 30-ի սահմաններում վառվում էին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի մերձակա բարձունքների ծառերը եւ թփերը: Մեկ ժամ անց լինելով նույն տարածքում՝ տեսա, որ կրակն նոր ուժով է բորբոքվել: Նույն ժամին Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղի դաշտում եւս հրդեհ կար: Ապրիլի 26-ին ժամը 18-ի սահմաններում, երբ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը Նոյեմբերյանից ուղեւորվում էր Իջեւան, Իջեւանից մոտ 8 կմ հեռավորությամբ, մայրուղուց ոչ հեռու, երկաթգծի մոտ հրդեհ էր, հսկա ծառեր էին այրվում, սակայն հրշեջներ չկային: Տավուշում սովորույթ է դարձել հրդեհներին ուշադրություն չդարձնելը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: