
Տիկին Գալստյանը հավաքվածներին պատմեց, որ երկու օր առաջ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում էին եւ պարզել են, որ այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուն խանութից խանութ է ընկել ու պարտքերն է փակում. «Ես գիտեմ, որ նույնը նաեւ այստեղ է, որովհետեւ չկա համայնք, որտեղ պարտքացուցակով առեւտուր չեն անում: Մենք գալիս ենք ասելու ոչ, որովհետեւ ոչ մեկի ողորմությունը մեզ պետք չէ»:
Ավելի ուշ տիկին Գալստյանից հետաքրքրվեցինք՝ պատգամավորի ո՞ր թեկնածուն է քաղաքացիների «նիսյա» գնումների հաշիվները փակում, բայց նա դժվարացավ պատասխանել:
Վահան Հովհաննիսյանն էլ շնորհավորեց աշխատավորների օրվա առիթով ու ասաց, թե չարչի առեւտրականներ կան ինչքան ուզես, բայց աշխատավորների թիվը, , պակասել է: Նրա խոսքերով, «Դաշնակցությունը» ոչ ոքից ոչինչ չի պահանջում՝ ոչ հավատալ, ոչ վստահել. «Ասում ենք երեք պարզ բառ՝ ազատություն, արդարություն, դաշնակցություն: Արդարություն չկա ոչ մարզպետարաններում, ոչ քաղաքապետարաններում ոչ դատարաններում, ոչ նախարարություններում: Արդարությունը մեզնից խլել են, բայց այնքան հեշտ է այն վերադարձել: Պարզապես դուք չպետք է վախենաք, որովհետեւ ոչինչ չեն կարող ձեզնից վերցնել, որովհետեւ ինչ հնարավոր էր՝ արդեն խլել են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































