
Մեր հարցին՝ ցանկացած կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ էլ կարո՞ղ էր նման դեպք լինել՝ նա պատասխանեց. «Եթե լինեին այդպիսի փուչիկներ: Ո՞ր հավաքին եք այդպիսի փուչիկներ տեսել»: Լրագրողներից մեկը հավելյալ հարցրեց՝ որքանո՞վ էր ճիշտ, որ նման իրավիճակում երկրի նախագահը կարող էր շարունակել ելույթ ունենալ՝ նա պատասխանեց. «Իրեն հարցրեք»: Իսկ երբ փորձեցինք ճշտել՝ Դուք նման իրավիճակում ելույթ կունենայի՞ք՝ նա ոչինչ չասաց ի պատասխան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































