![IMG_7479[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/05/IMG_74791-300x225.jpg)
47 քվե էլ անվավեր էր: Հանձնաժողովի անդամները հատկապես անհամբեր սպասում էին Միավորված հայերի քվեներին՝ խոստանալով եթե մի քվե հանեն՝ կենացը կխմեն, այն էլ՝ բախտ չվիճակվեց:
Ի դեպ, քվեատուփից քվեաթերթիկները հանելիս հանձնաժողովի ներկայացուցիչը հարմար լինելու համար շրջեց այն: Այդ ընթացքում ՀՀԿ-ի ներկայացուցիչները բորբոքվեցին՝ թույլ չտալով թեքել քվեատուփը, քանի որ տրամաբանությունը հուշում էր, որ փորձում էին հասկանալ՝ առավոտվա քվեարկածները ՀՀԿ-ի՞ն են ընտրել, թե՞ ոչ: Սա հասկացան նաեւ դիտորդները՝ նշելով, որ առավոտյան իրենց մոտ էլ ցնդող կնիքներ են եղել, հետեւաբար քվեատուփի տակը պետք է որ ՀՀԿ-ի քվեներ լինեին:
Օրվա առաջին կեսին այդ ընտրատեղամաս է այցելել մի տատիկ, որը, հանձնաժողովականների խոսքերով՝ մի լավ «նախշել» է եւ իրենց եւ առհասարակ բոլոր վստահված անձանց, դիտորդներին: Նա ավելի շուտ քվեարկած է եղել, հետո տեսել, որ կնիքն անձնագրից անհետացել է ու վերադարձել է ընտրատեղամաս՝ հաշիվներ պարզելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































