Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է վճարելու Սերժ Սարգսյանը՝ իր «դայակներին»

Մայիս 08,2012 21:38

Այսօր ՀԱԿ հանրահավաքին Լեւոն Տեր- Պետրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ոքվեր իրենց ձայն են տվել. «Չեմ ուզում խոսել ընտրակաշառքի, կրկնաքվեարկության  մասին, խոսել դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին: Եթե ՀՀԿ-ականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել՝ թող պնդեն: Չնայած դիտորդների նշած բազմաթիվ թերություններին` այս ընտրությունները օրինական են համարում, թող համարեն: Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է տգետների, գողերի, մարդասպանների նույն խաժամուժը: Աշխարհը Սերժ Սարգսյանի վարչախմբին գուրգուրելու է այննքան ժամանակ, քանի դեռ չի կորզել նրանից հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի կազմավորումը: Ահա սա է կեղծված ըտրությունների այն գինը, որը Սերժ Սարգսյանը վճարելու է իր դայակներին: Իրենց ձայները վաճառողները, ժողովրդի կամքի վրա բռնացած բոլոր մանր ու միջին պաշտոնյաները դա շուտով իրենց մաշկի վրա են զգալու»:

Հռիփսիմե Ջեբեջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031