Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մտահոգված է ՀԱԿ-ի բոյկոտով (Տեսանյութ)

Մայիս 31,2012 17:41

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ-ի՝ ԱԺ անդրանիկ նիստը բոյկոտելու հետ կապված ասաց, որ մտահոգվում է. «Ես կցանկանայի, որ իրենք էլ ներկա լինեին: Անպայման հորդորելու ենք, որ մասնակցեն ԱԺ նիստերին: Մենք շատ ենք կարեւորում, որ  ամբողջ քաղաքական դաշտը ներկայացված լինի ԱԺ-ում: Իրենք ինչ ցանկություն ունենան, այս ամբիոնը թող օգտագործեն՝ իրենց ցանկությունները եւ կարծիքները ներկայացնեն հանրությանը, ամբիոնը օգտագործեն իրենց մտահոգությունների, իրենց առողջ քննադատությունները փորձեն հնչեցնել եւ հանրությանը տեղյակ պահել»:

Դիտարկմանը, որ կարծես գծված սցենար լինի՝ ԱԺ նախագահ, այնտեղից ՀՀԿ շտաբի պետ, նորից ԱԺ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ եք բացառում, որ կարող է սցենար գծված լինել, մի բացառեք: Քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք»:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ չի խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքներին, ինչ ողջամիտ առաջարկ որ ներկայացվի՝ կընդունվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031