Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատորն այցելում է Հայաստան

Հունիս 01,2012 10:23

Երևան, Հայաստան. Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ): Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր:  Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:

 Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու  ղեկավար դեմքը լինելուց զատ` Սենատոր Դուրբինը հանդիսանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Նա նաև ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը: Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930