Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց աղբի». կավճանկարչության մանկական մրցույթ

Հունիս 05,2012 19:03

                                      

Երևան – Ամբողջ աշխարհում հունիսի հինգը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր: «Մենք կարող ենք» շարժումն այսօր Երևանում և Հայաստանի այլ մարզերում կազմակերպել էր «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ:

Երևանի մանկական զբոսայգում հավաքված մինչև 12 տարեկան ավելի քան 70 երեխաներ նկարում էին «Հայաստանն առանց աղբի» թեմայով բնապատկերներ:

Օրվա խորհուրդը երեխաներին ներկայացրեցին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Սամվել Բալոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Երևանին զուգահեռ, կավճանկարչության տոներ էին կազմակերպվել նաև Հրազդանում, Ալավերդիում, Հաղպատում, Ապարանում, Եղվարդում, Իջևանում և Գավառում:

Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան նվերների:

Միջոցառումը անցկացվեց  «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում` շարժման մաս կազմող հետևյալ կազմակերպությունների աջակցությամբ՝  Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Երևանի, Ապարանի, Հրազդանի, Իջևանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ, «Տապան» էկո-ակումբ ՀԿ, Հայկական բնապահպանական ցանցը, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, DJ Vakcina (The Laboratory), Կանաչաստան ՀԿ, Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ, Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ, Armyouth.am կայքը, Երիտասարդներ հանուն Ապագայի ՀԿ, Օհանյան քոլեջ և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930