
Դատական նիստերի քարտուղարը հայտարարեց, որ հետաձգվում է նիստի օրը եւ հաջորդ նիստի օրն ասաց.հունիսի 18-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության պատասխանատու, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանը 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում փաստացի ղեկավարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունում հաշվառված «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործունեությունը եւ կազմակերպել է ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի կողմից ընկերության հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն։
2010թ. սեպտեմբերի 11-ից, հանդիսանալով ընկերության տնօրեն, Նարեգ Հարթունյանը ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի և գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011թ. հունվարի 11-ից կազմակերպչական գործերով փոխտնօրեն Անի Մնացականյանի օժանդակությամբ, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.373.127 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































