Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ

Հունիս 16,2012 16:47

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է “Սիվիլիթաս” հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:

ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է  գնահատում

“ Սիվիլիթաս”  հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ մամուլի գրասենյակ

 

 

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ

Իվետա Տոնոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930