Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Արսեն. Հայաստանում չկա գրական մթնոլորտ՝ խմբավորում-ոհմակներ են

Հունիս 28,2012 15:53

Բանաստեղծ Վահե Արսենը ի թիվս 20 երկրների ներկայացուցիչների, մասնակցել է Ռոտերդամի պոեզիայի միջազգային փառատոնին եւ տպավորված վերադարձել Հայաստան: Ի դեպ, նա առաջին հայ հեղինակն է, ում գիրքը («Կանաչ աստվածների վերադարձը») հոլանդերեն է թարգմանվել: Արտերկրում հաջողություններ գրանցած երիտասարդ բանաստեղծը նեղսրտում է, որ Հայաստանում միշտ պատի է հանդիպում:

«Հիշում եք, թե մեր երկրի մշակութային գերատեսչությունն ինչպես  ինձ կրճատեց-հանեց «Գրական տապանի» ցանկից: Հայաստանում ինձ միայն խանգարում են,  ասես գոյություն չունենամ: Այստեղ կան  «յուրային» խմբավորում-ոհմակներ, որտեղ մի պատառը բերում՝ մի քանի հոգով հոշոտում են կամ էլ իրենց մեջ որոշում են, թե ոհմակից  որ մեկին այդ տարի մեծ պատառ բաժին հանեն: Դրա համար Հայաստանում չկա գրական մթնոլորտ, ընդամենը ձեւական շքերթ է, շչակներ, որոնք ազդարարում են  Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը: Իրականում դա մեծագույն սուտ է. գրքի մայրաքաղաքում գոնե տրանսպորտում կամ մետրոյում մեկի ձեռքին գիրք պետք է տեսնես: Գրքի մայրաքաղաքի կազմակերպիչները պետք է գրողներին ներգրաված լինեն, իսկ ես ոչ մի իրական գրողի չտեսա էդ գործում:  Իհարկե մի քանի պալատական գրողներ գովեցին տոնը, չէ՞ որ պալատականներն  էդպես են՝ խլրտում են ժամանակավոր թագավոր-թագուհիների ոտքերի մոտ: Ռոտերդամում ես շփվեցի փառատոնի փորձագետների ու տնօրենի հետ՝ բոլորը բարձրագույն էրուդիցիայով  ու իրենց գործից տեղյակ  մարդիկ էին: Բոլորը գիտեին 3-ից ավելի լեզուներ, հոյակապ տիրապետում էին գրական պրոցեսներին եւ գրականությանն առհասարակ: Ռոտերդամում պոեզիան իրական արժեք էր, ոչ թե նոստալգիկ ինչ-որ բան»,-հայտարարում է Վահե Արսենը:

Բանաստեղծի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930