Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը

Հուլիս 02,2012 12:48

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց,-«Կատարվել է ձեզանից շատ շատերի երազանքը` եկել եք Հայրենիք, ոտք դրել Մայր հողի վրա, ինչի համար և ձեզ  և ձեր ծնողներին շնորհակալ ենք: Մեր նպատակն է, որ գաք և ծանոթանաք ձեր Հայրենիքին, լինեք տեսարժան վայրերում և Հայաստանից հեռանաք առավել մեծացած, հզորացած, Հայրենիքը սիրած: Այս ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության և Հայրենիքի միջև»: Այնուհետև ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:

Արմինե Սարգսյանը, ով արդեն չորորդ անգամ է իր ընտանիքում հյուընկալում Սփյուռքից ժամանած երիտասարդներին, «Արի տուն» ծրագրին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունը:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Կանադայից, Աբխազիայից, Սիրիայից, Հորդանանից և Ռումինիայից 94 երիտասարդ:

ՀՀ ՍՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031