Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատողները Ամիրյան փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1983թ.ծնված Արամ Մարտիրոսյանին:
Վերջինը բաժնում ոստիկանների պահանջով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող գրիչ ատրճանակը:
Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա հունիսի 15-ից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, կրելու մեղադրանքով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: