Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Գալոյան.«Ուրիշ թեմա չունեք սերիալ նկարելու համար, եկեք տամ»

Հուլիս 05,2012 15:15

Այսօր «Արմատ» ակումբում քննարկվում էր հեռուստասերիալներում դերասանների խաղը: Դերասան Տիգրան Ներսիսյանի համար շատ կարեւոր է այս հարցը, ասում է` մենք գործ ունենք պրոֆեսիոնալ դաշտի հետ, ուրեմն մարդիկ նույնպես պետք է մասնագետ լինեն. «Ես որակում եմ ցածր մակարդակ: Շատ կարեւոր է, որ պրոֆեսիոնալ կրթություն ստացած լինեն: Սակայն դա էլ չի նշանակում, որ նա դերասան է: Մենք ականատես ենք լինում, որ կրթություն ստացած մարդը ուղղակի տաղանդ չունի եւ էկրանին է: Սա շատ լուրջ հարց է»:
Նրա խոսքով դերասան լինելը դժվար է: Երբ մեկը՝ հատկապես երիտասարդը, մի քիչ հայտնի է դառնում, տեսնում է, որ ճանաչում ունի հասարակության մեջ, կորցնում է իր դեմքը: Դա վնաս է բերում արտիստին: Դերասանը այստեղ կարեւորում է նաեւ ուսումնական ստուդիաների գործունեությունը:
«Սթեյջ 7» ստուդիայի տնօրեն Տիգրան Նալչաջյանը hավաստիացնում է` իրենք տալիս են որակյալ կրթություն, իսկ մասնագետներն էլ բարձր մակարդակ ունեն:
Ասում է` քանի որ հիմա պայքար է ձեւավորվել սերիալների դեմ, ավելի լավ է որակը բարձրացնել: Նա նույնպես հանդիպել է դերասանների, ովքեր մասնագետ չեն ու նույնիսկ հայերեն խոսել չգիտեն. «Հերիք է մեկ տարի մեկը երեւա էկրանին, ստուդիա է բացում»:
Գրող Սերգեյ Գալոյանը համոզված է` սերիալները մեզ պետք են, բայց` որակով: Ցավոք, նա դեռ հույս չունի, որ մոտ ապագայում կլինի նման բան:
«Էս երկիրը «Որբեր»-ի երկիր չի, սա արվեստագետների երկիր է: Ուրիշ թեմա չունե՞ք սերիալ նկարելու համար, եկեք տամ: Համ ազգի արժանապատվությունը կբարձրանա, համ էլ սերիալները մակարդակով կլինեն»,- ասում է Գալոյանը:
Տիգրան Ներսիսյանը նկատել է` այսօր մենք հերոսի պակաս ունենք. «Ի՞նչ ես ասում, քարոզդ ո՞րն է, ի՞նչ ես մեր հասարակությանը ասում. սա խնդիր է եւ սցենարը շատ կարեւոր է: Սցենարիստը պետք է աշխատի ռեժիսորի հետ: Իմ փորձից եմ ասում, ինքս եմ դրա ականատեսը եղել: Մոռացել ենք խմբագրի ինստիտուտի մասին: Մենթալիտետի հարց էլ կա: Ամերիկյանը նորմալ է իրենց համար: Այնտեղ սովորական է, երբ կինն ու տղամարդը վիճելիս իրար հավասար հայհոյում են: Մեզ մոտ դա լինել չի կարող»:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031