Լրահոս
Օրվա լրահոսը

Քոֆի Անանն ազատելու է խաղաղության հանձնակատարի պաշտոնը

Օգոստոս 02,2012 20:32

Բան Կի-մուն. «Անանն արժանի է գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը հայտնել է, որ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը որոշում է կայացրել չերկարացնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի իր մանդատը, որի գործողության ժամկետը լրանում է օգոստոս ամսին:

Քոֆի Անանը եղել է Սիրիայում խաղաղություն հաստատելու վեց կետից բաղկացած ծրագրի հեղինակը, սակայն ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ընդդիմության ուժերը երբեք լիովին չեն հետևել ծրագրին և շարունակել են բռնությունների իրականացումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Անանն արժանի է «գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ»:

Բան Կի-մունն ասել է նաև, որ Արաբական պետությունների լիգայի հետ անցկացվում են «խաղաղապահ այս կարևորագույն աշխատանքում փոխարինող գտնելուն ուղղված քննարկումներ»:

«Համոզված եմ՝ ավելի մեծ թվով մարդկանց սպանությամբ հնարավոր չէ պատասխաններ գտնել: Ընդհակառակը՝ դրանք օրեցօր է՛լ ավելի են դժվարացնելու լուծում գտնելու աշխատանքը և կդառնան երկրի համար նոր տառապանքների, իսկ ամբողջ տարածաշրջանի համար՝ մեծ վտանգի պատճառ», – նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031