Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը

Օգոստոս 10,2012 17:07

Այսօր՝ ժամը 14.00-ին մոտ, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:

Մարսել Մաթևոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն  ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժոր:

Նա աշխատել է.

1979- 1987թթ. – Սևանի միջշրջանային դատախազության քննիչ:

1987-1988թթ. – Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:

1988-1991թթ. – Սիսիանի շրջանի դատախազ:

1991-1992թթ. – ՀՀ դատախազության բաժնի դատախազ:

1992-1999թթ. – ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի  քննիչ:

1999-2001թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:

2001-2002թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:

2002-2004թթ. – ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,  նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:

2004-2007թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:

2007թ. առ այսօր – ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն էր:

ՀՀ Նախագահի 2003 թ. մայիսի 27-ի հրամանագրով Մ. Մաթևոսյանին շնորհվել է  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալով,  ՀՀ ոստիկանապետի  15.04.04թ. հրամանով ՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,  ՀՀ գլխավոր դատախազի  22.04.06թ. հրամանով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031