
Մեծ թիվ է կազմում հատկապես համայնքի ավագանու համար առաջադրված թեկնածուների քանակը, որտեղ թեժ մրցակցություն է սպասվում: 15 հոգանոց ավագանու համար առաջադրվել է 56 թեկնածու, որից 4-ը` կին է: Առաջադրված 56 թեկնածուներից 33-ն անկուսակցական են, կուսակցական մնացած 23 թեկնածուներից 4-ը ԲՀԿ անդամ է, նույնքան թեկնածու ՀՅԴ-ից է, մեկական թեկնածուներ ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ են, իսկ մյուս 13-ը` հանրապետական է:
Սյունիքի մարզի քաղաքներից ամենաշատ թվով քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել Սիսիան քաղաքում: Այստեղ առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 5-ի: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը (չի աշխատում), Մհեր Ազոյանը (մենատնտես), անկուսակցականներ Գեւորգ Բագյանը (քաղաքապետարանում` տնտեսվար) եւ Հրաչիկ Խաչատրյանը (չի աշխատում): Քաղաքապետի համար 2-ական թեկնածուներ էլ առաջադրվել են մարզի մյուս քաղաքներում` Ագարակում, Մեղրիում, Քաջարանում եւ Դաստակերտում: Իսկ Գորիսում սեպտեմբերի 9-ին կկայանա միայն համայնքի ավագանու ընտրություն, որին մասնակցելու համար առաջադրվել է 25 թեկնածու, այդ թվում` մեկ կին թեկնածու: Ավագանու անդամի համար առաջադրված 25 թեկնածուներից պետք է ընտրվի միայն 15-ը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































