Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի հ. 67 («Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այսուհետ մանկապարտեզների, սննդամթերքի որակի և տեսականու նկատմամբ վերահսկողություն»), հ 74 («Երեխաների ամառային կոփիչ միջոցառումների վերահսկում» և հ.77 («Երեխաների կարգացույցի (ռեժիմի) պահպանման վերահսկում») կետերի համաձայն մի շարք մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ և երեխա-թվի հաշվառում:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Էրեբունի վարչական շրջանի թիվ 65 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Սաֆարյանը և թիվ 67 մանկապարտեզի տնօրենի ժ/պ Կարինե Ապերյանը ստացել են նկատողություն:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: