Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ ղեկավար. «Նրանց բոլորին ամեն ընտրությունից առաջ հավաքում են, որ իրենց պատկերացմամբ կարգ պաշտպանեն»

Օգոստոս 15,2012 13:29
Aram Sargsyan

Սեպտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական կուսակցություններ յուրովի պատրաստվում են: Ուստի Aravot.am-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ իրենց կուսակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընտրախախտումները կանխելու համար: ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Ընտրախախտումների դեմ առանձին  կուսակցություններով չեն պայքարում, դրա դեմ համակարգային պայքար է պետք ծավալել»:

Հետաքրքրվեցինք՝ երաշխիքներ տեսնո՞ւմ են, կամ հույսեր ունե՞ն, որ այս ընտրությունները ավելի արդար կանցնեն: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս է անցել, ուստի  այդ ամիսների ընթացքում ի՞նչ կարող էր փոխվել, ոչինչ: Այսօր մեր երկրում փոփոխություններ կատարել թույլ չի տալիս ստեղծված համակարգը»:

Մեր այն հարցին այս ընտրություններում նոր օրինաչափություններ չե՞ն նկատում, օրինակ՝ Մասիսում ԲՀԿ-ականներն իրար դեմ են առաջադրվել և այլն, Ա. Սարգսյանը պատասխանեց. « Դա իրենց խնդիրն է, եթե վստահ լինենք, որ գալիս են փոփոխություններ կատարելու համար, ուրեմն կարելի է համարել, որ դա առողջ մրցակցություն է: Բայց, ցավոք, փոփոխություններն ընդամենը անձի փոփոխություններ են, ոչ թե համակարգի, ուստի այս ընտրություններից էլ որևէ ակնկալիք չունեմ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե հավատ չի՞ ներշնչում անգամ այն, որ ոստիկանությունում հատուկ խորհրդակցություն են հրավիրել, որտեղ օրակարգային հարց է եղել ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելը, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. « Բոլոր ընտրություններից առաջ էլ նրանց բոլրին հավաքում են: Դա իրենց գործն է, որ իրենց պատկերացմամբ  կարգն ու կանոնը պաշտպանեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031