Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովը հայց կներկայացնի իրեն ձերբակալած ոստիկանի դեմ

Օգոստոս 21,2012 12:13

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝  այսօր մտադիր է հայց ներկայացնել իրեն ձերբակալած ոստիկանի դեմ` զրպարտության, ապօրին ձերբակալության եւ ծեծի համար:

Կասպարովին ձերբակալել էին ուրբաթ օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի շենքի մոտ: Նա հազարավոր այլ մոսկվացիների հետ մասնակցում էր Pussy Riot խմբի անդամներին աջակցող հանրահավաքին:

Ոստիկանությունը պնդում է, որ երբ Կասպարովին տանում էին դեպի ավտոբուս, նա կծել է իրեն ձերբակալած ոստիկաններից մեկի ձեռքը:

Կասպարովն այս մեղադրանքն հերքում է եւ որպես ապացույց ներկայացնում է ձերբակալության տեսահոլովակը, որտեղ պարզ երեւում է, որ գոնե այդ ժամանակ նա ոչ մեկին չի կծել: Սակայն արդեն հայտնվել են վկաներ, որ պատրաստ են նրա դեմ ցուցմունքներ տալ եւ հայտարարում են, որ իրենք տեսել են, թե ինչպես է աշխարհահռչակ ընդդիմադիրը կծում ոստիկանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031