Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած տղամարդը Վարդավառի ժամանակ սպանություն կատարածի հայրն է

Սեպտեմբեր 07,2012 20:42

Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները արդեն 5 օր որոնում են Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան  նախիրն ուղեկցել է  Նավուր գյուղից վերեւ,«Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:  Նշենք, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում  դանակով 5-6 անգամ հարվածել է  Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, ով հետո  մահացել է: Ասքանազ Մելիքյանը, ով Բերդի բնակիչների շրջանում հայտնի է «Ասկո» անունով, հակում ունի ոգելից խմիչքի հանդեպ: Բերդի բնակիչները կարծիք հայտնեցին, որ 71-ամյա տղամարդը կարող էր  ինքնասպան լինել, քանի որ նրա որդին՝ Վրեժն արդեն 2-րդ անգամ է  բանտ նստում: Բերդի ոստիկանության մեր աղբյուրները, սակայն, առավել հավանական են համարում, որ  անառողջ Ասքանազ Մելիքյանը բնական մահով է մահացել; Սեպտեմբերի 7-ի որոնումների ժամանակ Բերդի ոստիկանները անտառում նեխածի հոտ են առել: Սակայն օրը մթնել է, ոստիկանները որոնումները դադարեցրել են, դրանք կշարունակվեն սեպտեմբերի 8-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930