«Փորձագետին հրավիրել եք, թող փորձագետը հարցերին պատասխանի, եւ, եթե հարց տվողներս ոչ կոռեկտ հարց ենք տալիս, ինքը կարող է ասել։ Մեղադրողները ոնց որ բզբզում են»,-Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում ասաց Արթուր Սարգսյանը։
«Կոռեկտությունից պիտի խոսի այն մարդը, որը կոռեկտ է պահում իրեն, օրենքից խոսի այն մարդը, որն օրենքով է պահում։ Մարդուն հարց ենք տալիս, մի միջամտեք, թող այդ մարդը հարցին պատասխանի։ Երբ որ անկոռեկտ կլինի, մարդը թող ասի։ Կարող է մարդը ասում է՝ ներողություն, սխալ եմ ասել։ 10 րոպեում երեք անգամ որակում տվեցիք, որ անկոռեկտ է։ Մենք էլ շատ որակումներ կարող ենք տալ, կարող ենք, օրինակ, որակում տալ, որ այն օրվա կալանքի նիստի ժամանակ Հովհաննիսյանը դուրս եկավ, ասեց՝ Արթուր Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել։ Հիմա կարո՞ղ էի դուրս գայի ասեի՝ կներես, բայց սուտ ես խոսում։ Այստեղ անկոռեկտ մարդ չկա, անկոռեկտ հարց տվող էլ չկա»,–շարունակեց նա։
Մինչ այդ մեղադրողներն էին վրդովվել` ասելով, որ պաշտպանական կողմը նույն հարցը` տարբեր ձեւակերպումներով, մի քանի անգամ տալիս է փորձագետին, ինչը կոռեկտ չէ։
Կարդացեք նաև
Դատավոր Ֆարխոյանը միջամտեց` եթե հարցը վերաբերելի չի սույն փորձաքննությանը, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից նման հարցադրում առաջադրված չի եղել փորձագետին, կողմը այդ փորձաքննության եզրակացության հարցերից դուրս հարցեր է ուղղում փորձագետին, հետևաբար այդ հարցերը հանվում են։ Հավելեց` երրորդ անգամ նույն հարցը ուղղում են փորձագետին, կարելի է համարել, որ կոռեկտ չի։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի Գրիգորյան



















































