Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբեր 14,2012 19:22

Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը:

Պարոն Զաքարյանը նշեց, որ Դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:

Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության եւ շնորհավորանքի խոսքն էր հղել նաեւ աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը, ում խոսքի տեսագրությունը ցուցադրվեց հանդիսատեսին:

Այնուհետեւ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին: Ժողովրդական փողային նվագարանների ընտանիքում դուդուկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Դուդուկը հայ մենակատարի ձեռքին լավագույնս խոսում ու երգում է հայերեն: Իսկ հայրենի հողի վրա հայ վարպետ դուդուկահարներն իրենց պրոֆեսիոնալիզմով բարձրացրել են նվագարանի գեղարվեսական արժեքն ու ստեղծել կայուն ավանդույթներ: Հայկական դուդուկը համաշխարհային բեմ է բարձրացել և համահայկական խորհրդանիշից վերածվել համամարդկայինի:

Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ: Կատարումներով հանդես եկան նաեւ հայաստանյան երաժիշտներ:

Սփյուռքի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930