«Հյուրիեթ» թերթը անդրադարձել է սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի հրավիրած կառավարության խորհրդակցությանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը կառավարությունից պահանջել է բյուրոկրատական խոչընդոտներ Սիրիայից ներգաղթողների համար չստեղծել ու նրանց կյանքը հնարավորինս հեշտացնել: Չնայած Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների հորդորներին, որ քրիստոնյաները Սիրիայում չլքեն իրենց տները, Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը պետք է սիրալիր ընդունելության արժանացնի գաղթողներին:
Հոդվածագիրը կարծում է, որ բացի մարդասիրական ուղղվածությունից, սա կարելի է համարել քաղաքական և տնտեսական խելացի քայլ: Սա ամբողջովին նույնը չէ, ինչ 1948-ին հրեաների ներգաղթը Իսրայել, որը տեղի ունեցավ պետության ստեղծումից հետո, սակայն ունևոր սիրիահայերը կարող են նոր թափ տալ Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: