
Հընթացս «ուղղափառները մի-մի մուշտիներ էին հասցնում ժամանակակից արվեստի երկրպագուներին: Ոստիկանները բերման էին ենթարկում ամենակատաղիներին: Շուտով ոստիկաններին օգնության հասավ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը:
Կազակներից սկսեցին առգրավվել զենքերը:
Կարդացեք նաև
Զավեշտ է, բայց այսպես կոչված «կազակները» արագ ճողոպրեցին, հենց ոստիկանությունը զգուշացրեց նրանց հնարավոր ձերբակալության մասին:
Եղան հարձակումներ նաեւ լրագրողների վրա:

Այն բանից հետո, երբ ոստիկանությունն ի վերջո հաստատեց կարգուկանոն՝ ցուցահանդեսը բացեցին:
Եվ Հայր Իլարիոնը օծեց «ժամանակակից սրբապատկերները»: Թեեւ պնդում են, որ նա իսկական հոգեւորական չէր:
Իհարկե, որեւէ սրբապղծություն կամ սրբությունների ոտնահարում չկար այս ցուցահանդեսում: Տարբեր ժամանակներում տարբեր կերպ են նկարել սրբապատկերները: Ցուցահանդեսը կարող է դուր գալ կամ ոչ, բայց այն հաստատ չի վիրավորում որեւէ մեկին: Իսկ բողոքողներն ուղղակի ակամա գովազդեցին այն:


























































