Ֆեյսբուքում, և մասնավորապես երգչուհի Անի Քրիստիի ֆեյսբուքյան ընկերների շրջանում խուճապ էր սկսվել. ԱՄՆ – ում բնակվող երգչուհին տեղադրել էր վթարի ենթարկված իր մեքենայի լուսանկարը: Երկար ժամանակ Անի Քրիստին չի պատասխանել ընկերների մեկնաբանություններին, ինչպես նաև հեռախոսազանգերին, սակայն ավելի ուշ արձագանքել է, հայտնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ իր կյանքը փրկելու համար: Երգչուհու ֆեյսբուքյան ընկերները առաջարկել են նաև մեքենայի վերանորոգման լավ սրահ, որտեղ կարելի է տեսքի բերել այն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: