Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ 13 համայնքներում

Սեպտեմբեր 29,2012 17:43

Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արևուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ գյուղական համայնքներում կացկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ: Այս 13 համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 23-ին, սակայն դրանք չկայացան` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով, և նշանակվեցին նոր ընտրություններ:

Արևուտում տեղի կունենան համայնքի ղեկավարի, Ցամաքասարում` և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամի, իսկ մնացած 11 համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ:
Արևուտի համայնքի ղեկավարի ընտրություններում առանց այլընտրանքի կքվեարկվի գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ֆայզո Ամոյանը: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Ռոստամ Ալոյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Ցամաքասարի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Գոռ Գրիգորյանը և ինքաառաջադրված անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը: Նախապես ինքնաառաջադրված ևս մեկ թեկնածու` անկուսակցական Էմիլ Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:
«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930