Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարիչների ցուցահանդես Պեկինում

Սեպտեմբեր 29,2012 18:32

Սեպտեմբերի 28-ին Չինաստանի մայրաքաղաքում բացվեց «Ապագան և ներկան» խորագիրը կրող Պեկինի միջազգային 5-րդ կերպարվեստի բիենալեն (5-th Beijing International Art Biennale): Մոտ մեկ ամիս տևող այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի 85 երկիր ներկայացնող 500 հեղինակների ավելի քան 700 աշխատանքներ:

Բիենալեի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Չինաստանի պետական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Պատվավոր հյուրերի շարքում էր Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Հայաստանի մշակույթն այս օրերին առանձնհատուկ ուշադրության կենտրոնում է: Բիենալեի շրջանակներում կազմակերպվել են 4 հատուկ ցուցադրումներ, որոնց թվում է «Հայաստանի ժամանակակից կերպարվեստը» խորագիրը կրող առանձնացված ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված են 11 արվեստագետների 33 ստեղծագործություններ: Նման միջոցառման իրականացումը հնարավոր դարձավ Չինաստանում Հայաստանի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ՝ ժամանակակից արվեստի ճանաչված փորձագետ Սոնա Հարությունյանի և բազմաթիվ այլ արվեստագետների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ:

Անհրաժեշտ է նշել, որ բիենալեի հիմնական թեմատիկ հատվածում նույնպես ցուցադրվում են հայազգի 5 արվեստագետների աշխատանքներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Կիպրոսը և Լիբանանը:

Բիենալեին մասնակցելու նպատակով Պեկին ժամանած հայ նկարիչներն այցելեցին Հայաստանի դեսպանություն, ուր ծանոթացան ՀՀ անկախության տարելիցի և Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ այնտեղ ցուցադրվող հայ ժամանակակից գեղանկարիչների շուրջ 80 կտավներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930