ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի ելույթը
Ազգային ժողովն օգոստոսի 3-ին շարունակել է իններորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը։
Խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը։
Կարդացեք նաև
Ելույթ ունենալով՝ Հայկ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն այդ կարևոր պաշտոնում առաջադրելու համար։ «Սա չափազանց մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում խմբակցության կողմից իր առաջադրումն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։
«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին նրանով, որ սրանք առաջին համապետական ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ընտրություններն անցկացնում էինք խաղաղության պայմաններում։ Մեր գլխավոր ուղերձն էր ՀՀ քաղաքացիներին՝ տեր կանգնիր խաղաղությանը»,- ասել է Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները շրջադարձային էին․ ժողովուրդը խաղաղ պայմաններում տեր է կանգնել խաղաղությանն ու ժողովրդի իշխանությանը։
Հայկ Կոնջորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Հարցի վերաբերյալ տեսակետներ են հայտնում պատգամավորները։
ՀՀ Ազգային ժողով


















































