Ժնեւում (Շվեյցարիա) մեկնարկել է շախմատի աշխարհի առաջնության համար գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջունի եւ հավակնորդ, ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովի միջեւ մրցամարտը։
Շախմատիստները արդեն խաղացել են երեք պարտիա եւ բոլորն էլ ավարտել ոչ-ոքի։
Հատկանշական է, որ առաջին երկու պարտիաներում կողմերը միավորը բաժանել են քայլերի կրկնությամբ, իսկ երրորդում միավորը բաժանել համաձայնել են 60-րդ քայլում։
Այսօր առաջին հանգստյան օրն է։ Վաղը գրոսմայստերները խաղատախտակի առջեւ կնստեն չորրորդ անգամ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































