Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Տ. Սարգսյան. մեղավորները կրելու են անձնական պատասխանատվություն

Հոկտեմբեր 10,2012 12:44 Share

 Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ձևավորումը ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ մեր նախորդ խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր առողջապահության ոլորտին, տրվել էին հստակ հանձնարարականներ` ինչպես առողջապահության նախարարին, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, և մենք վաղն անցկացնելու ենք խորհրդակցություն, որի ընթացքում կփորձենք ամփոփել այդ ուսումնասիրությունների արդյունքները։

Երկրորդը` շինարարության ոլորտում հիշում եք, որ տրված էր հանձնարարություն վարչապետի վերահսկողության ծառայությանը, քաղաքաշինության նախարարին և ֆինանսների նախարարությանը, որպեսզի ուսումնասիրությունները շարունակվեն պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, և ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում։ Տեղյակ եք, որ անցած շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ։ Կոնկրետ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար։ Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով շուրջ 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է։ Ավելին, դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և նշանակում է, որ այդ ծախսերը մենք ուղղակի անիմաստ ենք կատարել։ Նմանատիպ իրավիճակ բացահայտվել է Մասիսում` 5-րդ դպրոցում։ Ցավով եմ նշում, որ սա ստացվում է, որ մեկ-երկու դեպք էր, որ մենք բացահայտել էինք Ազգային գրադարանի հետ կապված, ու ցավով եմ նշում, որ հենց դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից մեկն է, այսպիսի մեծածավալ փոշիացումներ են տեղի ունենում։ Ինձ նախարարը զեկուցեց, որ գործերն արդեն հանձնվել են դատախազություն, և մենք ուշադիր հետևելու ենք այս գործերին, որպեսզի մեղավորներն անպայման պատժվեն։ Նոր գործերը նույնպես անպայման հանձնելու ենք դատախազություն։

Երրորդը` ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների բացահայտումներ, թերություններ, բացթողումներ։ Մինչև այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները։ Այսուհետև այդպես չի լինելու։ Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրություններին ծանոթանաք և այս հերթական ստուգումները, որ տարեկան ծրագրով իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031