Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլենդել Հիլլզ». նոր բնակարանների թիվն ի սկզբանե ավելի պակաս է նախատեսված եղել

Հոկտեմբեր 10,2012 15:49

«Գլենդել Հիլլզ» ընկերությունը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում, ի պատասխան «Շիրակ կենտրոն» հ/կ-ի հրապարակած այն տվյալի, թե բնակարնների թիվը կրճատվել է, հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Շիրակ կենտրոն հ/կ-ն տեսանյութ է տարածել այն մասին, որ պետական ծրագրով կառուցված բնակարանները ոչ բոլորին են բավականացնում և այդպիսի ընտանիքներից մի քանիսը ժամանակի ընթացքում դառնալով բազմանդամ, նախընտրում են ոչ բոլորով տեղափոխվել նոր բնակարաններ: Միաժամանակ տեսակետ են հայտնում, որ անօթևանների համար կառուցվող բնակարանների թիվը կրճատվել է: Մաղթելով, որ շատ շուտով բոլոր անօթևաններն արժանանան բնակարանի, տեղեկացնում ենք, որ ի սկզբանե, պետական ծրագրի մեկնարկին նախատեսված էր 2300 բնակարանի կառուցում, սակայն նախագծման փուլում ռեսուրսների օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել կառուցել 2812 բնակարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031