Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյան. «Պետության շահը, որ պահանջեց, Սերժ Ազատովիչն ինքը կսատարի ինձ առաջին հերթին»

Հոկտեմբեր 10,2012 17:27

«Երբ 17-րդ տեղում ես ցուցակի, եւ այդ ցուցակում կարող էին հազարավորները լինել, դա նշանակում է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»,- այսօր մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն «Ա1+»-ի թղթակցի հարցին՝ Սերժ Սարգսյանը ձեզնից ներողություն խնդրե՞լ է տասը տարի առաջ «դատարկ դհոլ» անվանելու համար: Ի դեպ, այդ ժամանակ ներկայիս համախոհների՝ Գեղամյան-Սարգսյան զույգի միջեւ մի զավեշտ էլ եղավ: Այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լսելով, որ ինքը իբր Գեղամյանին կաշառել է 3 մլն դոլարով, ասել էր, թե Գեղամյանն իրեն մի զրո ավել է գնահատում։ Վերջինիս իր համախոհը դարձնելուց հետո այսօր քանի՞ զրո ավել է գնահատում նրան երկրի փաստացի ղեկավարը՝ «Ա1+»-ի հաջորդ հարցին Գեղամյանն ասաց. «Անձնական այս կամ այն էպիզոդները մեր կյանքի կարող ենք շպրտել մի մութ անկյուն, մենք դա վաղուց արել ենք»։ Իսկ իր պատգամավոր դառնալու հարցը, Գեղամյանի ենթադրելով, հոգու խորքում հուզել է պարոն Սարգսյանին. «Որովհետեւ իմ պակասությունը 2007-2012 թվականների Ազգային ժողովում այո, շոշափելի էր»։ Ի դեպ, Արտաշես Գեղամյանը չբացառեց, որ կարող է առաջադրվել 2013-ի նախագահի ընտրություններում՝ եթե պետության շահերը պահանջեն։ Նա տեղյակ է, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու նաեւ այն մարդը, որն իրեն դարձրեց պատգամավոր. «Պետության շահը որ պահանջեց, Սերժ Ազատովիչն ինքը կսատարի ինձ առաջին հերթին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031