Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ՋԷԿ-ը կստանա լրացուցիչ ջուր

Հոկտեմբեր 10,2012 17:33

  Ինչպես հայտնի է, Երևանի նոր ՋԷԿ-ը նախատեսում է որպես վառելիք օգտագործել նաև Արցախից ներկրվող քարածուխը: Դրա հետ կապված՝ ջերմաէլեկտրակենտրոնում ներդրվում է նոր տեխնոլոգիա, որի առանցքային բաղադրիչներից մեկը ջուրն է: Մինդեռ գործող ջրագծի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ավելացնել ջրի մատակարարումը:      Խնդրի լուծման նպատակով, ինչպես տեղեկացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանը, հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 դադարեցվել է Նոր Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դուրս եկող խոշոր տրամագծով զույգ ջրատարների աշխատանքը: Երևանի ՋԷԿ-ին հարակից ջրաբաշխիչ հանգույցում ծավալված աշխատանքների ընթացքում նախատեսվում է նշված ջրատարներից մեկից տալ լրացուցիչ միացում դեպի ՋԷԿ, վերջինիս կարիքները բավարարելու համար, միաժամանակ, առիթից օգտվելով, երկու ջրատարների վրա առկա թվով չորս հնամաշ փականները փոխարինել նորերով, տարածաշրջանի հետագա ջրամատակարարման հուսալիության բարձրացման համար:

            Ընդ որում, սպառողներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի հասցնելու նպատակով ընկերությունն այլընտրանքային եղանակով հիմնականում ապահովել է Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների անխափան ջրամատակարարումը: Արդյունքում՝ չնայած երկու խոշոր ջրատարների կանգառին, փաստացի դադարեցվել է միայն Էրեբունու Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը:

Հաշվի առնելով առաջադրանքի կարևորությունը, ծավալն ու սպառողների կարիքները, «Արևելք» շահագործման տնօրինությունն աշխատանքի վայրում կենտրոնացրել է անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա, համապատասխան մասնագետներ ու ծախսանյութեր, հոկտեմբերի 10-ի գիշերը Նոր Խարբերդի ՕԿՋ-ի վերագործարկումն ապահովելու համար:

«Երևան Ջուր»
Հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031