Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու-Յորքի երթեւեկությունը կանգ է առնելու

Հոկտեմբեր 28,2012 21:34

Նյու Յորքում «Սենդի» փոթորիկի պատճառով կկանգնեցվի ինչպես մետրոյի, այնպես էլ ավտո գնացքների եւ ավտոբուսների աշխատանքը: Այդ մասին, ըստ  Reuters,-ի, հայտարարել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Նյու-Յորքի տրանսպորտային վարչությունից տեղեկացրել են, որ տրանսպորտի շարժը` որոշ ուղղություններով կկանգնեցվի արդեն կիրակի օրը` այնտեղի ժամանակով երեկոյան ժամը 19-ին:

Սպասվում է, որ «Սենդի» փոթորիկը կհասնի Նյու-Յորքին երկուշաբթի կամ երեքշաբթի` մի փոքր թուլանալով: Ըստ հիդրոօթերեւութաբանների կանխատեսումների` նահանգի բնակիչները պետք է պատրաստ լինեն ուժեղ հեղեղների  եւ քամու: Երթեւեկությունը ամբողջությամբ կվերականգնվի քաղաքում տասներկու ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ ցիկլոնը կհեռանա այդ տարածքից:

Հոկտեմբերի 28-ին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանձնարարել է էվակուացնել  375 հազար մարդու, որոնք գտնվում են վտանգավոր գոտում, ինչպես նաեւ` հետաձգել դասերը դպրոցներում երկուշաբթի` հոկտեմբերի 29-ին:

Ըստ  Associated Press -ի տվյալների` արտակարգ դրություն է հայտարարվել նաեւ Նյու-Ջերսի, Քոնեքթիքութ,  Հյուսիսային Կարոլինա եւ մի շարք այլ նահանգներում: Ըստ որոշ հաշվարկների` աղետը կարող է անդրադաձնալ 50-60 միլիոն ամերիկացիների վրա: «Սենդի» փոթորիկը սկսվել է Կարիբյան ծովում եւ անցել է Կուբայի, Ջամայկայի, Հայիթիի տարածքներով: Աղետի զոհ է դարձել մոտ 60 մարդ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031