
Պարոն Իգիթյանի խոսքերով, գլխավոր ճարտարապետի դեմ ուղղված Սարհատի քննադատությունը անձնավորված մոտեցում է եւ ունի նախապատմություն: Նրա պատմելով, տարիներ առաջ, երբ Ն. Սարգսյանը ճարտարապետական համալսարանում դեկան էր, նաեւ եվրոպական ճարտարապետական կրթական միավորման անդամ էր ու Ֆրանսիայում երիտասարդ ճարտարապետների մրցույթին մասնակցելու ուղարկեց համալսարանի լավագույն 8 ուսանողներին, որոնց կազմում չընդգրկեց Սարհատին, թեեւ նա շատ էր ցանկանում. «Սարհատն ուզում էր անպայման այդ 8-ի մեջ լիներ, Նարեկը իրեն չմտցրեց, որովհետեւ ուժեղներին պետք է այնտեղ տաներ: Մերոնք գնացին ու հաղթեցին: Այդ ժամանակ Սարհատը բարձրաձայն ասել է, որ ինձ չի տանում, ես ամբողջ կյանքս պիտի նրան վնաս տամ ու այդպես էլ անում է»: Պարոն Իգիթյանը զարմանում է, եթե Սարհատն իրեն ճարտարապետ է համարում, ինչո՞ւ ճարտարապետական նախագծեր չի ներկայացնում. «Երկու տարի առաջ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երիտասարդ ճարտարապետների հրավիրեց ու առաջարկեց՝ քաղաքի վերաբերյալ նախագծեր ունե՞ք, դռները բաց են , բերեք, քննարկենք: Սարհատն էլ էր նրանց մեջ, ինչու՞ չի անում»:
Պարոն Իգիթյանը Սարհատի հաջողությունները պայմանավորում է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքով. «Երեւի դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հանրային խորհուրդը քաղաքի վերաբերյալ պետական ծրագրեր է քննարկում՝ Սարհատի պադաչայով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































