Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլեր, որոնք կօգնեն Ձեր կյանքը դարձնել ավելի լավը. Խորհուրդ է տալիս հոգեբանը

Նոյեմբեր 13,2012 15:10

«Ես ինքնամփոփ մարդ եմ, չեմ սիրում ներքին հույզերս ցույցադել մարդկանց, ամեն ինչ կուտակում եմ իմ ներսում: Զգում եմ, որ այդպես ավելի անտրամադիր ու նյարդային եմ դառնում, բայց ես ուրիշ տարբերակ չունեմ: Ես կորցրել եմ իմ հետաքրքրությունը ամեն ինչի նկատմամբ»,-ասում է 21-ամյա Լիանան:
Այս ամենը կարող է դեպրեսիայի ախտանիշ լինել: Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է կամ բուժվել դեղամիջոցներով կամ դիմել մասնագետի: Նման պարագայում հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել վատ հիշողություններից: «Մի հավատացեք Ձեր բոլոր վատ մտքերին, ինչպիսիք սեփական մեղավորության մասին մտքերն են կամ անհաջողությունների սպասելը: Այդ մտքերը դեպրեսիայի մի մասն են և կանցնեն դեպրեսիայի հետ: Մի մեկուսացեք: Աշխատեք չհուսահատվել»,-հաղորդում է armversion.am-ը:
Կյանքում միշտ էլ հանդիպում ենք բարդ խնդիրերի, լինում են բազում դժգոհություններ: Շատերը բողոքում են իրենց «անիմաստ կյանքից»: Ոմանք կարողանում են լուծումներ գտնել, իսկ ոմանք ապավինում են հոռետեսությանն ու ընկնում դեպրեսիայի գիրկը: Սակայն նման իրավիճակներում չհայտնվելու համար պետք է նախևառաջ զինվել դրական լիցքերով: Եվ հատկապես այն մարդկանց, ովքեր հաճախակի են թախծում, հիասթափվում, ընկնում դեպրեսիայի մեջ, հոգեբան Անի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս հետևել իր առաջարկած մեթոդներին: «Ամեն օր մի նոր բան մտածեք և կատարեք: Եղեք մարդասեր, սիրեք նաև բնությունը: Նույնիսկ կարելի է մի որոշ ժամանակ ոչինչ չանել: Եթե մի փոքր տխուր եք ձեզ զգում,անջատեք հեռուստացույցը, կտրվեք համակարգչից: Լուռ նստեք և սկսեք մտածել»,-ասում է նա: Ըստ հոգաբանի ՝միապաղաղ կյանքից կտրվելու համար անհրաժեշտ է լինել արկածային, ռիսկի դիմել և ուժերը փորձել նոր ոլորտներում: Կարելի է նաև պլանավորել օրը՝ վաղ արթնանալ, մարզումներ անել, երաժշտություն լսել և այլն: Սակայն եթե դուք, այնուամենայնիվ վշտացած եք ինչ-որ պատճառով, արտահայտեք ձեր ապրումները: «Կարող եք լաց լինել, բարձր ծիծաղել, ինչպես նաև գոռալ: Եթե դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ, ինչո՞ւ չանել: Հույզերը պետք չէ կուտակել ձեր ներաշխարհում: Այդպես կտանջվեք»,-ասում է Հովհաննիսյանը:
Ինչպես նշում է հոգեբանը, կյանքն ապրելու համար պետք չէ մեկուսանալ հասարակությունից, հակառակը՝ պետք է շփվել նրանց հետ: Դա կարող է օգնել ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930