Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցների գործով հետաքննություն է ընթանում

Նոյեմբեր 29,2012 13:16

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն առայժմ մանրամասներ չի կարող ներկայացնել օրեր առաջ ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ արձակված կրակոցներից: «Գործը հետաքննության ոլորտում է»,- Aravot.am-ի հարցին պատասխանեց պարոն Թամազյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Իսկ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել էր տեղեկությունը՝  պնդելով, որ որևէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930