Լրահոս
Օրվա լրահոսը

Eagle-Tribune. Հայազգի նկարչուհին` նոյեմբեր ամսվա լավագույն արվեստագետ

Նոյեմբեր 30,2012 17:01

Մեթուենի (նահանգ Մասաչուսեթս) քաղաքապետ Սթիվըն Զաննին հայտնել է, որ նոյեմբեր ամսվա լավագույն արվեստագետ է ճանաչվել Հելենա Բեբիրյանը: Գրում է «Իգլ տրիբուն» թերթը:

Բեբիրյանը ծնվել է ԱՄՆ-ում, հայկական ընտանիքում, և կարծում է, որ  տարբեր մշակույթների հետաքրքրությունն արտացոլվում է իր արվեստում: Բեբիրյանը կենտրոնացած է վառ, արտասովոր գույների վրա, նրա գրքերի նկարազարդումները օգնում են հեղինակների խոսքերը կյանքի կոչելուն: Գրում է պարբերականը:

«Հելենան հրաշալի օրինակ է, թե ինչպիսի կարևոր դեր կարող է խաղալ արվեստը հասարակություն մեջ», – ասել է Զանին, – «Նա իր գործին մեծ սիրով է մոտենում, և այն իր ազդեցությունը կարող է թողնել երիտասարդ սերունդների վրա: Ցանկացած տարիքի մարդ, երբ գալիս է իմ գրասենյակը, վայելում է Հելենայի աշխատանքները»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930