Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է». 16-ամյա հրաձիգ

Դեկտեմբեր 02,2012 17:57
Առաջին տեղը զբաղեցնողը Հրաչ Բաբայանն է

Առաջին տեղը զբաղեցնողը Հրաչ Բաբայանն է

16-ամյա Հրաչ Բաբայանը 2010թ. գարնանից զբաղվում է հրաձգությամբ: Մարզաձեւի մասին  իմացել է ընկերներից: Ասում է` մինչ այդ նույնիսկ չի լսել հրաձգության մասին. «Փոքր հասակից սիրում էի կրակել: Դրա համար էլ ընդունվեցի Հրաձգության մանկապատանեկան դպրոց»:

Ընդունվելուց ընդամենը երկու ամիս անց, պատանի հրաձիգը գրանցել է իր առաջին լուրջ հաջողությունը. «ՀՀ երիտասարդ հրաձիգների մրցումում գրավեցի երրորդ տեղը: Դրանից ոգեւորվեցի ու որոշեցի շարունակել»:
Հրաչը մեզ ասաց նաեւ, որ ՀՀ մեծահասակ եւ երիտասարդ հրաձիգների բազմակի չեմպիոն է, մեկ տարի պատրաստվելուց հետո Ուկրաինայի բաց առաջնության ժամանակ լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Սրանցից բացի, հրաձիգը մասնակցել է  Գերմանիայում անցկացված միջազգային մրցումների. «Հույս ունեմ նաեւ, որ կմասնակցեմ 2014թ. Երիտասարդական օլիմպիադային»:
Պատանի մարզիկն այս սպորտաձեւում իր ամենամեծ նվաճումը համարում է այն, որ  գերազանցել է օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի ռեկորդը. «Պետիկյանինը 600 հնարավորից` 592 էր, իսկ իմը` 594»:
Մինչ այս հաջողություններին հասնելը, Հրաչ Բաբայանը մի շարք դժվարություններ է հաղթահարել: Ասում է` պատահել, որ օրական միջինը չորս ժամ մարզվել է. «Ավելացնեմ, որ բոլոր հրացանակիրները պարտադիր պետք է հատուկ համազգեստ կրեն: Այն շատ թանկ արժի` 1500 եվրո»:
Հրաձիգը համոզված է, որ լավ մարզիկ լինելու համար նախ հարկավոր է լավ մարզիչ ունենալ, դրանից հետո միայն բավականաչափ համբերություն, ճիշտ տեխնիկա եւ իհարկե` սուր աչք. «Առանց մեկի` մյուսը չի ստացվի»:
Միակ երազանքի մասին ասում է. «Միակ երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է»: Դրա համար պատրաստ է ամեն ինչի. «Առանց այս սպորտի չեմ պատկերացնում իմ կյանքը»:
Հրաչը մարզումներից բացի, ժամանակ է գտնում նաեւ հրաձգության վերաբերյալ եվրոպայում տեղի ունեցող նորություններին ծանոթանալու համար: Դիտում է, թե ինչպես են կրակում պրոֆեսիոնալները կամ օլիմպիական չեմպիոնները:
«Հիմա սովորում եմ համար 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Այն ավարտելուց հետո ցանկանում եմ բուհ ընդունվել, բայց թե որը` չգիտեմ»,- ասում է հրաձիգը:

Արամ Արարատյան

                                              

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31