Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մայնցում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբեր 08,2012 14:55

Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելեց Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացավ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս  երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ  ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:

Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են  մի շարք միջոցառումներ: «Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ՝ Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձր անունը կրող այս հրաշալի թանգարանում:

Իսկ միջոցառումների մեկնարկը տրվել էր անցյալ տարի դեկտեմբերին Վենետիկում: Այդ քաղաքի «Կոռեր» թանգարանում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո մեծ շուքով անցկացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31