Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բռնաբարեց, որ կուսաթաղանթը չվնասեց

Դեկտեմբեր 13,2012 17:24

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Ա.Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է Գոռ Կիրակոսյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Այսօրվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, եւ այն կշարունակվի դեկտեմբերի 21-ին:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի դատավճռով Գոռ Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000  դրամի 120 գրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար:

Գոռ Կիրակոսյանը անչափահասին ծանոթացել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի, նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա ֆենյա» ՍՊԸ հյուրանոց:

20-ամյա Գոռը հրաժարվում է, ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակը իրեն հանդիպել է մի քանի անգամ գիշերով, եւ ինքն էլ նրա ակնարկներին ի պատասխան ասել է. «Խելքդ գլուխդ հավաքի»:

Ուշադրության արժանի են մի քանի հանգամանքներ. ոստիկանության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբարությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկայությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չի, ավելին՝ որեւէ կապտուկ, այլ վնասվածքներ մարմնի վրա չեն հայտնաբերվել:

Գոռը խոշորամարմին է, աղջնակը փոքրամարմին, եւ ըստ պաշտպանի էլ, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ աներ նրան «կպնելու», ապա կապտուկ, որեւէ հետք կմնար:

Գոռն ընդունում է, որ աղջնակից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, եւ նա որպես իր ծանոթի տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31