Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ արդեն որերորդ անգամ անում է կառավարության ղեկավարը, ուրեմն նա պիտի դատվի, ոչ թե ես»․ Միքայել սրբազան

Հունիս 25,2026 17:25 Share

«Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ազատ եմ եղել մինչև այժմ, ազատ կլինեմ հետո էլ։ Որոշումը ոչ բավարար եմ համարում, որովհետև չարդարացվեցի»,-իր գործով Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։

Փաստմանը՝ Վերաքննիչ դատարանը վերացրեց իր նկատմամբ տնային կալանքը, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Ավելի լավ էր՝ պահեր․ ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպիտի կարողանամ»։ Հարցին՝ արդեն կարո՞ղ եք պատարագ մատուցել, սրբազանը պատասխանեց․ «Այո, երևի թե»։

Միքայել սրբազանը պնդեց՝ իր դեմ մեղադրանքը շինծու է․ «Այդ մեղադրանքը շինծու է եղել ի սկզբանե և շարունակում է մնալ շինծու։ Կոչ արդեն որերորդ անգամ անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է՝ գնացեք, արեք հեղափոխություն, ես նման բան ասե՞լ եմ, ուրեմն նա պիտի դատվի»։

Հարցին՝ ինչպե՞ս է Ձեր առողջությունը, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Փառք Աստծո, ավելի լավ, քան առաջ»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Վեհափառին կալանավորեն, Միքայել սրբազանն այսպես արձագանքեց․ «Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը, ինչպես 38 թվի համար վճարեց՝ հարյուր հազարավոր զոհերով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ եք քննադատել ՀՀ իշխանություններին, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Բա պիտի գլուխները շոյե՞մ»։ Հակադարձմանը՝ գուցե էլի օրենքի խախտում որակվի, Միքայել սրբազանն ի պատասխան ասաց․ «Իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»։

Միքայել սրբազանն ասաց, որ հիմա պատրաստվում է գնալ Բագրատ սրբազանի գործով դատական նիստին, այնուհետև կայցելի Վեհափառին ու կգնա տուն։

Միքայել սրբազանի գործով վճռի հրապարակումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930