Լրահոս
Օրվա լրահոսը

Լեդի Դիանայի անհայտ լուսանկարը կվաճառվի աճուրդում (Տեսանյութ)

Հունվար 05,2013 21:17

Երիտասարդ իշխանուհի Դիանայի՝ մամուլին մինչ այժմ անհայտ լուսանկարը ԱՄՆ-ում վաճառվելու է աճուրդով: Բրիտանական ԶԼՄ-ները ժամանակին չէին հանդգնել հրապարակել այն՝ թերեւս համարելով չափազանց համարձակ:

Սեւ-սպիտակ լուսանկարի վրա ժպտացող Դիանան պառկած է անհայտ երիտասարդ տղամարդու ծնկներին, որը գիրք է կարդում: Դեպքի վայրը նման է լեռնադահուկային առողջարանի: Լուսանկարի դարձերեսին տարեթիվն է՝ 1981 թվականի փետրվարի 26: Այսինքն՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Բուկինհեմյան պալատը հայտարարեց արքայազն Չարլզի եւ Դիանա Սպենսերի նշանադրության մասին:

Աճուրդային կենտրոնն ասում է, թե ձեռք է բերել լուսանկարը մասնավոր հավաքածուից: Այն այնտեղ հայտնվել է յոթ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ հավաքածուի տերը գնել էր բրիտանական Daily Mirror թերթի լուսանկարչական գրադարանը: Լուսանկարի վրա մակագրություն է՝ «չհրապարակել»:

Ինտերնետ վաճառքն անցկացնելու է  RR Auctions աճուրդային կենտրոնը հունվարի 17 -ից 24-ը:

https://ntdtv.ru/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031