Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Հունվար 14,2013 17:32

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. «Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ հաջողվել է ու եղել է արդյունավետ` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ  խնդիրների շուրջ եղել են դիրքորոշումների տարբերություններ: Ժամանակն ու զարգացումները ցույց տվեցին, որ լրագրողական համայնքը գնալով ավելի ակտիվ դերակատարում է ունենում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, և առաջինն է արձագանքում թե՛ դրական և թե՛ բացասական երևույթներին: Մենք բոլորս ապրում ենք Երևանում, սիրում ենք մեր քաղաքը, ուրախանում հաջողություններով, անհանգստանում վատ դրսևորումների համար: Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ` հարամարավետ, մաքուր ու բարեկարգ տեսնել մեր քաղաքը, որի համար ես ակնկալում  եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս լրագրողների տեսնելով իսկապես օբյեկտիվ, շահագրգիռ գործընկերների»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2013թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվի Երևանի զարգացման ծրագրերում:

Այնուհետ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031