Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին տիկնիկավա՞ր է համարում

Հունվար 16,2013 15:43

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու մասին էր:

«Եթե հեռանալու մասին լիներ, ապա իր հարցազրույցը նա կտար  անցած տարեվերջին՝  որպես ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի  հայտարարությունների տրամաբանական շարունակություն, բայց եթե  նախընտրեց սպասել տարեսկզբին ու հանդես գալ հայտարարությամբ, որտեղ շարունակում է քննադատության տակ  պահել

երկրի տնտեսական քաղաքականությունն ու առաջարկել ավելի շատին  ձգտող կառավարություն, ամեն ինչի մասին ասում է: Նա մեղադրում է պայքարից հրաժարված  բոլոր քաղաքական ուժերին մանրածախ  քաղաքական առեւտրի մեջ մտնելու համար, որոնք ստացան իրենց տոկոսները խորհրդարանում, բայց հրաժարվեցին իրենց պայքարից:

Սերժ Սարգսյանին էլ  անվանում է տիկնիկավար: Իր բառերն եմ կրկնում՝  ներկայիս քաղաքական մրցակցությունը  մի փոքր  տիկնիկային է»,- այսօր «Սլաք» ակումբում՝ մեկնաբանելով Քոչարյանի հարցազրույցը, ասաց պարոն Սաֆարյանը:

Ըստ նրա, Ռ. Քոչարյանը հարցազրույցում ե՛ւ արդարանում էր, ե՛ւ մեղադրում, ե՛ւ  ծուղակներ լարում, առաջարկում եւ զգուշացնում է. « Հանուն արդարության պետք է ասեմ՝ այդքան կարճ, այդքան հարուստ, այդքան բազմանշանակ քաղաքական տեքստ երբեւէ չէի սպասում նրանից»:

Պարոն Սաֆարյանը հարցազրույցից հասկացել է նաեւ, որ Քոչարյանը իրեն առաջ է քաշում որպես վարչապետի թեկնածու. «Հարցազրույցի երկրորդ հարցի պատասխանով՝ նա ուղերձ ուղարկեց, թե ներկայումս ինչքան էլ արձանագրվի տնտեսական աճ,  տնտեսական զարգացման  միտումները դրանով կոտրել հնարավոր չէ, որովհետեւ կառավարությունը հանգիստ ջանքերով է առաջ գնում, անհրաժեշտ կլինեն փոփոխություններ…  ինքը, ըստ էության խոսում է  ինքնառաջադրվելով՝ վարչապետի հավանական թեկնածու ներկայանալու մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031