Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. կան վիրավորներ, այդ թվում՝ իրանցիներ

Հունվար 24,2013 17:06

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Ալեքսան Աղավելյանի վարած «Մերսեդես» մակնիշի 33 ԼP 294 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 34 ՕP 204 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, վթարի հետևանքով Վայքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 հոգի: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչ Ֆեոդոր Ավագյանը:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Եղոյանը: Այս պահին ոստիկանությունը պարզել է վիրավորներից երեքի ինքնությունը: Նրանք են՝ Իրանի Իսլամական հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչներ 67-ամյա Ուզամբռելա Ռագեբի Աբդուլարը, 54-ամյա Գրիգոր Մնացականյանը, և Կապան քաղաքի բնակիչ Գոհար Միրզոյանը: Ոստիկանությունը պարզում է մնացած վիրավոր անձանց ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031