Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ» ակումբի տնօրենը հերքում է, որ ալկոհոլը չարաշահած են եղել

Հունվար 27,2013 21:05

Արման Սարգսյանը՝ Սուրեն Սուրենյանցի ծեծի մասին:

«Կալիբր» սրճարանի միջադեպի օրը «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, «Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ է եղել եւ նրա վրա հարձակմանը ականատես է եղել նաեւ «Արցախ» մամուլի ակումբի նախագահը՝ Արման Սարգսյանը:

Aravot.am-ը փորձեց նրանից ճշտել՝ հնարավո՞ր է ալկոհոլի չափը գերազանցած եք եղել, այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է օբյեկտից առանց որեւէ պատճառի հաճախորդներին դուրս անեին՝ հորդորելով արագ փակել հաշիվը: Արման Սարգսյանը պատասխանեց. «Ալկոհոլ օգտագործածը ասեմ՝ եղել է ընդամենը 2 բաժակ գարեջուր, ուրիշ ոչ մի բան: Իրենք ինչ-որ խնդիրներ ունեին մեր հետ կապված: Օբյեկտի վրա փակցված է՝ 24 ժամ: Մենք մի ժամ նստեցինք, եկան մեզ ասեցին, թե դուրս եկեք, օբյեկտը փակվում է: Մենք էլ ուրախանալու համար էինք գնացել: Ամբողջ խնդիրը այդտեղից սկսեց: Մեզ հետ լարվեցին այն պահից սկսած, երբ խնդրեցինք ուղղակի հաշիվն ասել, որ տեսնեինք՝ ինչքա՞ն է կազմել մինչեւ այդ պահը: Իրենք չէին ասում: Ֆինանսի հետ կապված խնդիր չունեինք, բայց զարմացանք, որ մեզ կոնկրետ թիվ չէին ասում: «Արեւելյան խոհանոցում» միանգամից հարձակվեցին Սուրենի վրա, հիմնականում դեմքին հարվածներ հասցրեցին: Մենք միջամտեցինք: Այսօր էլ մեզ հրավիրել էին ոստիկանություն՝ բացատրություններ տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031