«Եթե համարենք, որ այս երկրում թիվ մեկ դատավորն էլ, դատախազն էլ, դրամատուրգն ու գինեկոլոգն էլ Նիկոլ Փաշինյանն է, ապա ինքը ուղիղ միջամտություն է արել, կարելի է համարել հրահանգ է տվել դատավորներին տարբեր գործերով՝ այդ թվում պարոն Ծառուկյանի գործով։ Չեմ հավատում, որ որևէ դատարան ՀՀ-ում իրավական միջավայրում է գործում»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Հարցին՝ այս ճնշումները կապ ունե՞ն աշխարհաքաղաքական գործընթացների հետ, նա պատասխանեց․ «Այս իշխանության կողմից ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակից չի համարվում։ Պուտին-Փաշինյան հանդիպման տոնայնությունը դաշնակցային հարաբերությունների մասին չէր։ Ակնհայտորեն համակարգային խորը ճգնաժամի մեջ են ՀՀ-ՌԴ հարաբերությունները, և հիմա տեղի ունեցող գործընթացները շատ նման է նրան, որ քաղաքական ապահարզանի ուղիներ են փնտրվում»։
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































